Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Հունիս 29,2015 13:48

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի  25-27-ը այցելել է ԼՂՀ:  Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում  քննարկվել են համագործակցության ծրագրի ընթացքին և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրաբերվել է համակարգչային տեխնիկա: Հաջորդ հանդիպումը կայացել է Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում, ուր ևս նվիրատվություն է եղել գրքերի տեսքով: Աջափնյակի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

ԼՂՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի և ԼՂՀ Շուշիի վարչակազմի միջև նախորդ տարի ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում պատվիրակության անդամները   հանդիպել են Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի հետ: Քննարկվել են համագործակցության արդյունքներն ու հեռանկարները:  Շուշիի վարչակազմի և Շուշիի քաղաքապետարանի աշխատակազմերին ևս հանձնվել  է համակարգչային տեխնիկա, ինչպես նաև նստարաններ: Իսկ Շուշիի թվով 2 մանկապարտեզներին տրամադրվել են խմբասենյակների գույք, մանկական խաղեր և անկողնային պարագաներ: Աշխատանքային այցը եզրափակվել է Շուշիում տեղակայված զորամասի և դիրքապահ զինվորների հետ հանդիպումով: Զորամասին հանձնվել է հեռուստացույց, իսկ դիրքապահ զինվորներին՝ խորհրդանշական նվերներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930