Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Շահվերդյան. Ագրեսիվ պայքարը միակ միջոցն է ինչ-որ բանի հասնելու համար (Տեսանյութ)

Հուլիս 01,2015 15:39

«Մարդիկ այլեւս չեն կարող այսպես ապրել, չեն կարող հանդուրժել այս իրավիճակը, ինչը բնական ընթացք է եւ ի վերջո դուրս եկան փողոց՝ պայքարելու»,- հուլիսի 1-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ռեժիսոր Սուրեն  Շահվերդյանը:

Նա զարմանալի է համարում այն հանգամանքը, որ գազի սակագնի բարձրացումը նույն ընթացքը չստացավ, մարդիկ դուրս չեկան փողոց. «Միանշանակ, ապուշին էլ է պարզ, որ մի երկիր, որը ատոմակայան ունի եւ վաճառում է էլեկտրաէներգիան Վրաստանին, Իրանի հետ կարծեմ ինչ-որ բարտեր է անում, այդ երկրներում էլեկտրաէներգիան ավելի էժան է, քան մեր երկրում, հասկանալի է, որ ինչ-որ մի տեղ գողանում են: Եվ մենք տեսնում ենք, թե ինչ դղյակներ են կառուցվում, մենք տեսնում ենք, թե այս կամ այն խաղատներում ովքեր են խաղում: Միանշանակ, միայն Բիբինը չէ, եւ նույնիսկ Բիբինը կարող է քավության նոխազ դառնալ»:

Սուրեն Շահվերդյանը համարում է, որ պետությունը հնարավորություն ունի կանխելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը. «Նախագահի ելույթից հասկացա, որ առանձնապես ոչինչ տեղի չի ունենալու, ինչպես միշտ աուդիտ կանցկացնեն, իրենց մարդկանց կգտնեն, կարդարացնեն եւ կփորձեն ասել, թե տեսնում եք, որ արդարացված է: Ո՛չ, չենք հավատում եւ հավատալու տեղ էլ չկա, մենք չենք վստահում, որովհետեւ բաժակը լցվել է»:

Ռեժիսորը հայտարարեց, որ իր համար ափսոս կլինի, որ Բաղրամյանը բացվի. «Ես կցանկանայի, որ հակառակը՝ Բաղրամյանից այդ ամենը շարունակվի դեպի ուրիշ փողոցներ, որովհետեւ ես հասկանում եմ, որ այս ագրեսիվ պայքարը միակ միջոցն է ինչ-որ բանի հասնելու համար: Հայաստանի Հանրապետության բնակչության 95 տոկոսն այս կառավարությանը չի հավատում եւ տեսնում է, որ գողանում են, թալանում են, ուղղակի այս պահին այդ գողությունն այնպիսի մեծ մասշտաբի է հասել, եւ կրկին ժողովուրդը պետք է դրա պատասխանը տա, որ հանդուրժելու ո՛չ իրավունք ունենք, ո՛չ պետք է հանդուրժենք: Թո՛ղ փակվեն ե՛ւ Բաղրամյանը, ե՛ւ մյուս փողոցները, ի՞նչ է եղել, ի՞նչ վնասներ ենք կրում, որ փակում են: Տարիներով անորակ ասֆալտապատում են, ամիսներով փողոց են փակում եւ երկու ամիս հետո նույն արդյունքն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Կարծիք չեմ հայտնում: Մի հարց ունեմ.- «Ագրեսիվ պայքարը միակ միջոցն է…»: Ի՞նչ կասի նա Գանդիի պայքարի ոճի մասին, որ ագրեսիվ չէր ու պսակվեց հաջողությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031