Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ. «Այդ խոսակցությունը բացարձակ սուտ է»

Հուլիս 05,2015 17:34

Այսօր Politik.am կայքում հրապարակում էր հայտնվել, որում ասվում էր, որ ԲՀԿ-ն ներկայացնող որոշ պատգամավորներ պատրաստվում են անդամագրվել նոր ստեղծված «Ալյանս» առաջադիմական Ցենտրիստական կուսակցությանը, որի հիմնադիրը և ղեկավարը ևս նախկին ԲՀԿ-ական է:

Նրանց աղբյուրների փոխանցմամբ նոր կուսակցությանը անդամագրվելու հնարավորությունները քննարկում են ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը և  նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Սպասվում է, որ նրանք իրենց որոշման մասին կհայտարարեն սեպտեմբեր ամսին:

Այս կապակցությամբ «Առավոտ»-ը մեկնաբանություն խնդրեց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանից:

«Այդ խոսակցությունը բացարձակ սուտ է, չեն եղել ոչ նման բանակցություններ, ոչ էլ քննարկումներ: Կրկնում եմ, դա իրականությանը չի համապատասխանում, դա անհեթեթություն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031