Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին ավարտեց իր հացադուլը (Տեսանյութ) 

Հուլիս 10,2015 14:12

Վարդգես Գասպարին հուլիսի 10-ին ժամը 12:00-ին ավարտեց նախագահական ամառանոցի դիմաց իր հացադուլը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիշերվա ընթացքում, երբ քնած է եղել, բարձր ձայներ է լսել, արթնացել եւ մի խումբ երիտասարդների է տեսել. «Ոստիկանական մեքենաները միշտ հերթապահել են: Ես արթնացա այն բանից, որ այս ոստիկանը ասում էր՝ չի՛ կարելի, ախպեր: Ինչպես գիտեք, կամ չգիտեք, ես այդպես գիտեմ, որ ոստիկանները հանցագործ աշխարհի հետ ախպերության շրջանակում են խոսում: Թե դա ի՞նչը չէր կարելի, ճիշտն ասած, ես բան չարեցի: Վերեւում կանգնած երիտասարդները ինչ-որ ռեպլիկներ թողեցին, բայց դա ինձ չէր հետաքրքրում»:

Նա նշեց, որ կարող էր հացադուլ չանել, այլ ընդամենը նստացույց հայտարարել, սակայն իրեն հետաքրքիր էր իր պաստառով առերեսվելն այն մարդկանց հետ, որոնք իր դռան առջեւ գոմաղբ են դնում. «Չգիտեմ, թե դա ինչքանով ստացվեց, թե չստացվեց, բայց ես աշխատող մարդ եմ, շռայլություն կլիներ դրա համար աշխատանքի չգնալ: Լրացուցիչ հացադուլ հայտարարեցի, որպեսզի դա բարձրաձայնեմ, որ ընդամենը կարծիք արտահայտելու համար դա կարող է լինել ցանկացած կարծիք, այդ թվում՝ ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ, այդ թվում՝ նախագահի, եթե դա ընդամենը կարծիք է եւ հակադարձվում է գոմաղբով, ուրեմն՝ ես կարծում եմ, որ նրանք, ովքեր բարձրաձայնում են՝ շարժման առաջնորդները կամ շարժման ղեկավարները կամ կուսակցություններ, նրանք ունեն ավելի լուրջ սպառնալիքներ իշխանական չափված ձեւված սցենարների մեջ լինելու»:

Երկու օր անընդմեջ Վարդգես Գասպարիի բնակարանի առջեւ գոմաղբ են դրել, Aravot.am-ի հետաքրքրվեց, թե այսօր Գասպարի բնակարանի դռան առջեւ մաքո՞ւր էր, գոմաղբ չկա՞ր, նա պատասխանեց՝ այո՛. «Բայց, ցավոք, ասեմ, որ դա բավականին անհանգստացնող երեւույթ է, որովհետեւ առավոտյան կնոջս հետ խոսեցի, ամբողջ գիշեր չէր քնել այդ մտահոգությունից: Այսինքն՝ ես որ այստեղ եմ, ինքն էլ զուգահեռ տանը չէր քնել: Ու գիտեմ, որ գիշերն արթուն է եղել, որ տեսնի, թե ով է բերում, նրանց տեսնի, ճանաչի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031