«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 2026-ի հունիսի 10-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում երեք կալանավորված անձինք, ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Այսօրվա՝ հունիսի 15-ի դրությամբ, նրանց բողոքի ակցիան տևում է համապատասխանաբար 38, 34 և 12 օր։
Նախարարությունից նաև հայտնել են, որ կալանավորների բողոքի այս ծայրահեղ միջոցին դիմելու պատճառները կապված են նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի հետ։
Թեև պատասխանում թվարկված են այն հոդվածները, որոնցով մեղադրանքներ են առաջադրվել հացադուլ հայտարարած երեք կալանավորված անձանց, չի հստակեցվում, թե կոնկրետ որ անձին որ հոդվածն է մեղսագրվում։
Կարդացեք նաև
Ըստ այդմ՝ հացադուլ հայտարարած երեք կալանավորված անձինք մեղադրվում են ահաբեկչության (հոդված 308, մաս 1) և ահաբեկչության փորձի համար (հոդված 44-308, մաս 1), այսինքն՝ ըստ մեղադրանքի անձը քայլեր է ձեռնարկել ահաբեկչական ակտը կատարելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել։
Հացադուլավորներից մեկը նաև մեղադրվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործմամբ խուլիգանություն կատարելու համար(հոդված 297, մաս 1 և մաս 2, կետ 3)։
Գրավոր պատասխանի համաձայն՝ ցանկում ներառված են առանձնապես խոշոր չափերով կողոպուտի (հոդված 253, մաս 3, կետ 4) և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման (հոդված 188, մաս 1) վերաբերյալ մեղադրանքներ։
Բացի այդ, նշված անձանց մեղսագրվում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու արարք, որը կատարվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև բռնություն գործադրելու միջոցով (հոդված 452, մաս 2 և 3), ինչպես նաև անձի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը կամ հարվածներ հասցնելու մեղադրանք կա առաջադրված (հոդված 195, մաս 1)։
Վերջապես, կա մեղադրանք նաև զենքով կամ հարմարեցված առարկայով այլ անձի առողջությանը ծանր և միջին ծանության վնաս հասցնելու մեղադրանքներ (հոդված 166, մաս 2, կետ 6 և 167-ի, մաս 2, կետ 8)։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

















































