Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակիչների երեք քառորդը կարծում է, որ երկրի պետական համակարգը կոռումպացված է. «Հրապարակ»

Հուլիս 15,2015 10:51

Հայաստանում 2008թ. ընթացքում նախապատրաստվել է կոռուպցիոն բնույթի 524 նյութ, որոնցից 390-ով հարուցվել են քրեական գործեր, 2009թ. ընթացքում նախապատրաստվել է 771 նյութ, որոնցից 370-ով հարուցվել են քրեական գործեր, 2010թ. ընթացքում՝ 895 նյութ, 385-ով հարուցվել են քրեական գործեր, 2011թ.՝ 913 նյութ, 395-ով՝ քրեական գործեր, 2012թ.՝ 829 նյութ, 309-ով՝ քրեական գործեր։ Հաջորդ երկու տարիներին թիվը գնալով աճեց։ Գլխավոր դատախազությունը պատճառ է համարում ոստիկանների ակտիվ աշխատանքն ու բացահայտումները, քաղաքացիները՝ կոռուպցիայի աճը, եւ որ այլեւս անհնար է թաքցնել։

Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը մեծ են պաշտպանության, քաղաքականության, ֆինանսական, կրթական, առողջապահության, դատական, ոստիկանական համակարգերում եւ այլ ոլորտներում։

2013թ. մի հետազոտություն հրապարակեց «Gallup»-ը, ըստ որի՝ Հայաստանի բնակիչների երեք քառորդը (74 տոկոս) կարծում է, որ երկրի պետական համակարգը կոռումպացված է։ Մոլդովայում, օրինակ, Transparency International-ի հետազոտության համաձայն, պաշտոնյաների մոտ մեկ երրորդը (29%), որոնք աշխատում են պետական կենտրոնական մարմիններում, չի հերքում այդ կառույցներում կոռուպցիայի առկայությունը։ Իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է նման կարծիքի։ Պետծառայողներն աշխատանքի են ընդունվում բարեկամական կապերի հիման վրա։ Այսինքն, կոռուպցիան ամենուր է եւ, ինչպես կասեր Աղվան Հովսեփյանը, «գալիս է քարե դարից»։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031