Լրահոս
Օրվա լրահոսը

Դիահերձման ժամանակ հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 2 գնդակ. մշակվել են մի քանի վարկածներ

Հուլիս 15,2015 17:11

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 46-ամյա Համլետ Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հ.Ասատրյանի  դիահերձման ընթացքում դատաբժիշկների կողմից հայտնաբերվել է 2 գնդակ.  գանգի խոռոչում՝ 5.45 մմ տրամաչափի մետաղական 1 գնդակ՝ առանց տեսանելի դեֆորմացիաների, իսկ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի մկաններում՝ 9 մմ  տրամաչափի մասնակի դեֆորմացված գնդակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Դեպքի վայրի, դիակի զննությամբ վերցվել են փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ, առգրավվել դիակի հայտնաբերման ժամանակ նրա հագին եղած հագուստները, վերցվել բնակարանի մուտքի դռան փականը և փականի միջուկը։

Քրեական գործով մի շարք հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ։

Կազմվել է քննության պլան, մշակվել մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու, հնարավոր վկաներին, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց)  ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031