Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության հուշագիր` Սևանի և Էրեբունի վարչական շրջանի միջև

Հուլիս 16,2015 10:53 Share

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Սևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի գլխավորությամբ այցելել է Էրեբունի վարչական շրջան:

Երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու հեռանկարները քննարկելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը և Սևանի քաղաքապետը նախ ներկայացրել են քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա համագործակցության հուշագիր են ստորագրել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել