Երբևէ մտածե՞լ ենք՝ մենք ինքներս որքանո՞վ ենք նպաստում Երևանի խցանումների ավելացմանը։
Քանի՞սն են մեզանից մեքենա վարելիս հեռախոսով խոսում, լուսանկարվում, տեսանյութեր նկարահանում կամ զբաղվում նամակագրությամբ։
Քանի՞սն են մեզանից այդ ընթացքում ծխում, սնվում՝ ուշադրությունը շեղելով ճանապարհից և արհեստականորեն դանդաղեցնելով երթևեկությունը։ Կամ խոչընդոտում մի ամբողջ շարքով սպասող մեքենաների բնականոն ընթացքը՝ վերջին պահին միացնելով թարթիչը և փորձելով ներխուժել հարևան գոտի՝ առանց հաշվի առնելու, որ այդ գոտում նույնպես մարդիկ են, որոնք համբերատար սպասում են լուսացույցի ազդանշանին։ Սրանք եզակի դեպքեր չեն։
Իհարկե, Երևանի երթևեկության խնդիրները միայն վարորդների վարքագծով չեն պայմանավորված։ Բայց եկեք ինքներս մեզ էլ հարց տանք՝ ի՞նչ ենք անում մենք, որպեսզի իրավիճակը չբարդացնենք։
Կարդացեք նաև
Քաղաքում երթևեկության որակը միայն ճանապարհների, խաչմերուկների կամ ենթակառուցվածքների հարց չէ։ Այն նաև մեր կարգապահության, պատասխանատվության և փոխադարձ հարգանք։
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան



















































