Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձանց մասնակցությամբ խուլիգանության դեպքով հարուցվել է քրեական գործ

Հուլիս 22,2015 11:16

2015 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներ Արամ Ա.-ն և Նվեր Ն.-ն զեկուցագրեր են ներկայացրել հիշյալ բաժնի պետին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ անհիմն վիճաբանել են իրենց հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցնել իրենց:

Քաղաքացի Գրիգոր Դ.-ն էլ հիշյալ դեպքի վերաբերյալ հայտնել է, որ ավտոմեքենայով ճանապարհը փակելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցը տվել է հայհոյանքներ և հարվածներ է հասցրել իրեն ու ընկերոջը:

Բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031