Լրահոս
Օրվա լրահոսը

Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը մեկնում է Ստայկի

Հուլիս 31,2015 12:10 Share

Այսօր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ընդլայնված կազմով մեկնում է Բելառուս՝ «Ստայկի» մարզաբազայում մի քանի երկրների ընտրանիների հետ ուսումնամարզական հավաք անցկացնելու:

Մեր հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի սկզբին Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի՝ խաղարկվելու են նաեւ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը:

Երկշաբաթյա հավաքից հետո կվերադառնան Երեւան, կանցկացնեն եւս մեկ ուսումնամարզական հավաք, որի ավարտից հետո վերջնականապես հայտնի կլինեն Լաս Վեգաս մեկնող ըմբիշների անունները:

Հիշեցնենք՝ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ արվելու է ամեն բան օլիմպիական խաղերի ուղեգրերի առավելագույն քանակը՝ վեց վարկանիշ, նվաճելու համար:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել