Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Մաջնունյանի սպանության գործով ականատես վկա կա. կասկածյալն ինքնախոստովանական ցուցմունք է տվել. «Հրապարակ» 

Օգոստոս 08,2015 10:17

էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը բացահայտվել է ականատես վկայի միջոցով։ Այս մասին տեղեկացանք լավատեղյակ աղբյուրից։ Այնուհետեւ բերման են ենթարկել Աննա անունով 18 տարեկան աղջկա եւ Մուշեղ անունով 20-ամյա երիտասարդի,  որը, ինչպես հետագայում պարզվեց, «Յանուս» երիտասարդական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ Հենց Մուշեղ Մխիթարյանն է (կեղծանունը՝ Մխիթար Մոս-Մուշեղյան) անմիջականորեն իրագործել սպանությունը, դանակի մոտ 60 հարված հասցնելով կնոջը։ Հատկապես խոցված են եղել Անիի ոտքերը։

Երիտասարդները գումար են տարել, որի չափն այնքան էլ մեծ չի եղել։ Ահա ինչու են քննիչները որոշել, որ հարձակման նպատակը գողությունն է եղել։ «Այդ սրիկան ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել»,- ասում է Աշտարակի բնակիչ Մարինե Բունիաթյանը, որն Անիի 20 տարվա ընկերուհին է։ Նա չի ճանաչում Մուշեղին։ «Վերջին տարիներին Անին շատ զբաղված էր, եւ ես նրա հաճախորդներին ու ծանոթներին չեմ ճանաչում»,- ասում է Մարինեն, որն այժմ զբաղված է հանգուցյալ ընկերուհու հուղարկավորության հարցերով։

Մեր տեղեկություններով, Մուշեղը ելումուտ է ունեցել Անի Մաջնունյանի տուն եւ նրա  հետ ինտիմ կապի մեջ է եղել։ Անի Մաջնունյանը 55 տարեկան էր։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31