Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիայում մեր հունահռոմեական ըմբիշները մեկնարկել են առանց մեդալների

Օգոստոս 12,2015 11:24

Երեկ Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում­­ մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներից մրցագորգ մտել են երեքը, ու ոչ ոք պատվո պատվանդան չի բարձրացել:

Մեր երիտասարդներից լավագույնը եղել է 60 կգ քաշային Տարոն Դումոյանը (նկարում), որը բավարարվել է 5-րդ տեղով: Նորայր Հախոյանը (50 կգ) 7-րդն է, իսկ 74 կգ քաշային Արմեն Հակոբյանը զբաղեցրել է նախավերջին՝ 22-րդ հորիզոնականը:

Այսօր պայքարի մեջ են ներգրավվելու 55 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 66 կգ՝ Կարեն Ասլանյանը եւ Էդգար Խաչատրյանը՝ 120 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31