Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քամփ Արմենից կոչ համայն հայությանը

Օգոստոս 20,2015 10:18

Ստամբուլի հայկական Թուզլա ճամբարը (Քամփ Արմեն), որը կառուցվել է Արևտմյան Հայաստանի տարբեր անկյուններից Կ.Պոլիս բերված հայ որբերի կողմից, արդեն շուրջ 107 օր է, ինչ իր շուրջն է համախմբել Թուրքիայի հայ երիտասարդությանը:
Այդ հողում իրենց հայությունն ապրեցրած հայ մանուկների (այդ թվում և Հրանտ Դինքի ) կողմից մեզ թողնված ժառանգություն հանդիսացող Քամփ Արմենի պահպանման համար պայքար մղող հայ երիտասարդներին այսօր , ինչպես երբևէ, կարիքն ունեն համայն հայության աջակցության:

Ստամբուլի Թուզլա հայկական ճամբարի փրկության համար երեք ամսից ավելի պայքար մղող ակտիվիստները ունեն ոչ միայն Թուրքիայի այլև ամբողջ աշխարհի հայության ուշադրության և օգնության կարիքն այսօր: Ներկայումս մանկատուն-ճամբարը կործանումից պաշտպանող հայ երիտասարդները ահազանգում են . իրենց սուղ միջոցներով երկար չեն կարող դիմադրել:

Նախ համառոտ պատմական ակնարկ ներկայացնենք նրանց համար, ովքեր դեռ չեն ծանոթացել Քամփ Արմենի պատմությանը:

3

1950-ական թվականներին, Ստամբուլի Ս.Հովհաննես Գեդիկփաշա բողոքական եկեղեցու ներքնահարկը ծառայում էր որպես գիշերօթիկ դպրոց Արևմտյան Հայաստանից Ստամբուլ բերված հայ մանուկների համար, որոնք Կ.Պոլիս էին բերվել մկրտվելու և հայեցի կրթություն ստանալու նպատակով: Սակայն ամռան ամիսներին իրենց գյուղերը վերադարձող փոքրիկները հասցնում էին մոռանալ Կ.Պոլսում սովորած հայերենը,իսկ որոշ որբ մանուկներ գնալու տեղ չունեին: Ահա այս ժամանակ եկեղեցական միությունը կարողացավ գնել (1962)Թուզլայում գտնվող այն հողատարածքը,որը հետագայում այդ նույն հայ մանուկների ձեռքով վերածվեց Արմեն ճամբարի,որն իրենք կառուցել և փայփայել էին առանց որևէ պետական աջակցության: Ձեռք ձեռքի տված,քարը քարին դնելով, հայ որբերը ստեղծեցի աշխարհում իրենց համար լուսավոր այն անկունը,որը շատերի համար դարձավ ճամբար,դպրոց, տուն և ամեն ինչ: Այստեղ հարյուրավոր մանուկներ սերտեցին իրենց մայրենին, կազմեցին նոր հայկական ընտանիքներ (Այս ճամբարում են նաև ծանոթացել Հրանտ Դինքն ու իր կին Ռաքելը) :

1987թ.-ին պետությունը կարողացավ դադարեցնել ճամբարի գործունեությունն ու խլել տարածքը հայկական միությունից` “հայ ազգայնականներ” պատրաստելու մեղադրանքով:

2 5

Հարյուրավոր հայ մանուկների համար օթևան դարձած, միևնույն ժամանակ դեպի հայություն դուռ բացած ճամբարը, որը հետագայում հայ համայնքից առգրավվեց թուրքական պետության կողմից,այսօր կործանման եզրին է:
28 տարի անց ճամբարը ավերելով տեղում ամառանոցային առանձնատներ կառուցելու որոշումը նոր անհանգստություններ բերեց հայ համայնքին:

Հայ երիտասարդների մի խումբ սույն թվականի մայիսի վեցի առավոտյան, ճամբարի ավերման մասին լուրն առնելուն պես դեպի Քամփ Արմեն ուղևորվեցին կանխելու նոր եղեռնագործությունը:
Թուրք աշխատակիցը,որը մինչ այդ չէր լսել Քամփ Արմենի պատմությունը, կանգնեցրեց մեքենան և հայտարարեց, “ Չեմ անի, ես էլ երեխաներ ունեմ” :
Ճամբար հասնելով նրա ավերումը կանխած հայերը հայտնեցին,որ չեն հեռանա ճամբարից մինչև նրանց պահանջը չկատարվի,այն է` վերադարձնել տարածքը հայ համայնքին:

Քամփ Արմենի դիմադրության 100-րդ օրը թուրք ազգայնականների կողմից հարձակում էր իրականացվել ճամբարում հերթապահող հայ երիտասարդների վրա,ինչի արդյունքում երկուսը վիրավորվել էին:

Այսօր, 107 օր շարունակ ճամբարում հերթապահություն իրականացնող հայ երիտասարդները ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհով և հայտնում, որ այլևս չեն կարող միայնակ պայքարել.
‘’ Առաջինն ինչ մեզ անհրաժեշտ է դա հոգևոր աջակցությունն է: Երկրորդը` նյութական: Թուզլա ճամբարի դիմադրության առաջին օրվանից այստեղ եմ: Սնունդն ու ջուրը մեր գրպանից ենք առնում: Արջևում ձմեռ է, պետք կլինեն ծածկոցներ և վերմակներ:
Քամփ Արմենն ինձ համար Ցեղասպանությունից մեր օրեր ձգվող մի կամուրջ է, և հարյուր տարի ընդմիջումից հետո մեր առաջին դիմադրությունն այս երկրում” (Սարին Քորքմազ):

1

‘’ Դիմադրության առաջին օրվանից այստեղ եմ: Քամփ Արմենը ամեն բան փոխել է իմ կյանքում: Ճամբարը դարձել է մեր տունը,իսկ դիմադրողները մեր ընտանիքը: Միասին,ձեռք ձեռքի տված նոր կյանք սկսեցինք կառուցել այս վաղուց լքված պատերի ներսում: Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Ուզում ենք ,որ մեզ միանան բոլորը, բոլորս միասին պայքարենք հայ որբերի ժառանգության համար, Հրանտի հիշատակի համար’’ (Արև Միրաքյան):

Ճամբարին օգնելու համար բացված են հատուկ հաշվեհամարներ.
EUR: TR72 0001 5001 5804 8013 2114 21
USD: TR02 0001 5001 5804 8013 2114 20
GBP: TR61 0001 5001 5804 8012 8028 61
SWIFT Code: TVBATR2AXXX

Սոֆյա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31