Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվեցին

Օգոստոս 24,2015 11:31

Օգոստոսի 21-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սունդուկյան փողոցի բնակչուհի Հռիփսիմե Բ.-ն և հայտնել, որ Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35 շենքի բակում մարդ են ծեծում:

Ժամը 21.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դեմքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել Հռիփսիմե Բ.-ի ամուսինը` 1985 թ. ծնված Արմեն Ռ.-ն, և հայտնել, որ նշված շենքի բակում անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.05-ին անհայտ անձիք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արմեն Ռ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով նա վայր է ընկել և ստացել վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում կինը հայտնել է, որ ամուսնուն ծեծի է ենթարկել հարակից շենքի բնակիչ ոմն Հովո:

Պարզվել է, որ Հովոն 1987 թ. ծնված Հովհաննես Ս.-ն է: Ժամը 23.30-ին վերջինս և 1998 թ. ծնված Տիրան Ա.-ն Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35 շենքի մոտից բերման են ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31