Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնը տաքսու վարորդին վճարել է նոր նվաճած ոսկե մեդալով

Օգոստոս 26,2015 18:25

Պեկինում ընթացող թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչում նվաճած լեհ մրճանետորդ Պավել Ֆայդեկը հաղթանակը նշել է տեղի ռեստորաններից մեկում: Ալկոհոլային հարբածության ազդեցության տակ նա հյուրանոց է վերադարձել տաքսիով: Եվ երբ վճարելու համար գումարը չի բավականացրել,վարորդին  տվել է նոր նվաճած ոսկե մեդալը: Ֆայդեկի մենեջերն այդ առիթով հայտարարել է, թե նա գարեջուր է ըմպել, ինչը հոգնածության պատճառով ազդել է մարզիկի վրա:

Առավոտյան հայտնաբերելով, որ մեդալը չկա, Ֆայդեկը դիմել է իրավապահ մարմիններին, որոնք գտել են վարորդին: Բանակցությունների արդյունքում վարորդը համաձայնել է պարգեւը վերադարձնել տիրոջը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Global look Press-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31