Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Թուրքիայի հետ արդեն այլ լեզվով պետք է խոսենք

Օգոստոս 31,2015 12:50 Share

«Արձանագրությունների վերածնունդն այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում չէ, քանի որ աշխարհաքաղաքական այլ հարցեր են առաջ եկել, բայց եթե կողմերի մոտ շահագրգռություն լինի հարաբերությունները կարգավորելու, միջազգային հանրությունը կկանգնի այդ գործընթացի կողքին»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Այսօր հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման վեցերորդ տարին է:

Խոսելով գործընթացի ձախողման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին`քաղաքագետն ասաց, թե քանի որ հենց Թուրքիան հրաժարվեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից, ինքն էլ պետք է վերսկսի հարաբերությունները, բացի սահմանը և հայտարարությունը անի դիվանագիտական կապերը սկսելու վերաբերյալ: «Եթե մենք այսօր վերսկսենք Թուրքիայի հետ հարաբերությունները պե՞տք են մեզ հայ-թուրքական արձանագրությունները թե՞ ոչ: Ես միշտ կողմնակից եմ, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն և վավերացվեն: Եթե այսօր վերսկսվեն ինչ որ հարաբերություններ Թուրքիայի հետ, ապա առաջին քայլը պետք է անի Թուրքիան, քանի որ հենց իրենք են հրաժարվել արձանագրությունը ստորագրելուց: Դա շատ պարզ գործընթաց է, մի երկրի արտգործնախարարը մեկին մյուսին նամակ է գրում, որտեղ ասում է, որ ուզում ենք ձեզ հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը`չբացառելով, որ թուրքերը տաբեր խողովակներով կդիմեն Հայաստանին՝ դիվանագիտական կապերը վերսկսելու հարցով. «Ես կարծում եմ Հայաստանն էլ պետք է համաձայնվի դրան` առաջարկելով բացել սահմանը և մերժել Թուրքիայի կողմից տարատեսակ նախապայմանները: Դուք գիտեք, թե ես արձանագրությունների ինչ կողմնակիցն եմ, բայց այսօր, այս վեց տարիների ընթացքում, շատ բան է փոխվել: Մեծ փաստաթղթեր ստորագրելու կարիքն այսօր չկա, ուզում եք հարաբերություններ` նամակ գրեք` հարաբերվենք:  Վերադարձ արձանագրություններին այդ տեսքով չի կարող լինել»:

Քաղաքագետի կանխատեսմամբ, առաջիկա վեց ամիսների ընթացքում Իրանի գործոնը տարածաշրջանում արդեն նկատելի կդառնա` Թուրքիային տարածաշրջանում երկրորդ պլան մղելով:

Ըստ նրա, տարածաշրջանում Թուրքիայի խնդիրները, Արեւմուտքի հետ վատացող հարաբերությունները եւ այլն, նաեւ պատճառ են, որ Թուրքիան ինքը պետք է շահագրգիռ լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման. «Թուրքիան պետք է ունենա մի փոքր հաջողությունների պատմություն, ուստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման Թուրքիայի համար ակտուալ է այդ պատճառով: Եվ Թուրքիայի ներքին այս անկայուն վիճակը կարող է դրդել այդ երկրին, որպեսզի արձանագրությունները կիրարկվեն առանց նախապայմանների»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31