Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Անվտանգության նկատառումներից ելնելով ես որեւէ ինֆորմացիա չեմ կարող տալ». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 04,2015 11:24

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հրաժարվում էին տեղեկություն հայտնել Տավուշի մարզի Կոթի գյուղի երկու վիրավորների մասին։ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւս հրաժարվում էր մանրամասներ հայտնել ողջ գիշեր գնդակոծության տակ գտնված Տավուշի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակի մասին։

– Պարոն Աբովյան, Նոյեմբերյանի հիվանդանոցից հրաժարվում են վիրավորների առողջական վիճակի մասին տեղեկություն հայտնել եւ հորդորում են մարզպետարանից ճշտել, իսկ մարզպետարանում մեր հեոախոսազանգերին  չեն  պատասխանում, դուք որեւէ տեղեկություն ունե՞ք նրանցից։

– Ինչքան գիտեմ, արդեն դուրս են գրվել։ Այս պահին հիվանդանոցում ոչ ոք չկա։

– Քանի՞ հոգի էին տեղափոխվել։

– Մանրամասնություններ չասեմ։ Ոչ թե որ չգիտեմ, ես ներկա եմ եղել գիշերն էլ, առավոտյան էլ, հանդիպել եմ իրենց, բայց անվտանգության նկատառումներից ելնելով պետք չէ, որ ես հեռախոսով պատասխանեմ։

– Խոսվում է, որ տներ են վնասվել, անասնագոմեր:

– Ոչինչ չեմ կարող խոսել։ Անվտանգության նկատառումներից ելնելով ես որեւէ ինֆորմացիա չեմ կարող տալ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930