Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբեր 08,2015 13:01

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորեց Տ.Ռադոչային Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Նախարարը կարևորեց հիմնադրամի ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը՝ նշելով, որ այն նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Տանյա Ռադոչան բարձր գնահատեց ՀՀ կառավարության աջակցությունը սիրիահայ փախստականներին, ի մասնավորի՝ սիրիահայ երեխաներին, և նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է իր համագործակցությունը ՀՀ կառավարության հետ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

Այնուհետև նախարարը Տ.Ռադոչային ներկայացրեց §Նոր Հալեպ¦ բնակարանային ծրագիրը և նշեց, որ ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է սիրիահայերի բնակության, առողջապահության, փաստաթղթային ինչպես նաև կրթության հարցերը՝ շեշտելով նրանց ժամանակավոր կամ մշտական բնակության հարցը լուծման առաջնահերթությունը:

Այնուհետև գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նախարարության ծրագրերն ու գործունեությունը:

Նախարարը առաջարկեց համատեղ մշակել փախստական երեխաների պաշտպանության ռազմավարություն: Առաջարկությունը դրական արձագանք ստացավ Ռադոչայի կողմից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Տանյա Ռադոչայը հույս հայտնեց, որ նախարարությունը առավել ակտիվ կշարունակի հիմնադրամի հետ հետագա համագործակցությունը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930