Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիճակում են սահմանային գյուղերի բնակիչները

Սեպտեմբեր 09,2015 14:27

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները նոր են վերադարձել սահմանային գյուղերից, որոնք վերջին օրերին մեծ տրամաչափի զենքերից գնդակոծվում էին ադրբեջանցիների կողմից:

Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր «Մեդիա կենտրոնում» պատմեց, որ այցելելով սահմանային մի շարք գյուղեր, հանդիպելով գյուղացիներին՝ չեն նկատել խուճապային տրամադրություններ. «Մարդիկ, իրոք մտահոգված են, բայց խուճապահար չեն: Օրինակ Սեւքար գյուղի բնակիչները մեզ պատմում էին, որ գյուղը երկար ժամանակ ռմբակոծության չէր ենթարկվել, տեղացիներն ասում էին, որ հրադադարից հետո երբեւէ նման գնդակոծություն այնտեղ չի եղել: Սահմանին մոտ գտնվող մի ուրիշ գյուղում՝ Բերքաբերում տեսանք բնակիչների քաջությունը: Այնտեղ տներ կան, որոնց պատուհանները դեպի ադրբեջանական տարածքն են նայում, դժվար է՝ պատկերացնել, թե ինչ քաջություն պետք է ունենան գյուղացիները, որ այնտեղ ապրեն ու չսարսափեն: Տներն այնքան մոտ են ադրբեջանցիների դիրքերին, որ շատ հնարավոր է՝հենց գյուղացին մոտենա պատուհանին, ադրբեջանցիները դիրքերից ռմբակոծության ենթարկեն այդ տունը»:

Պարոն Հարությունյանի խոսքով, իրենց այցելած բոլոր գյուղերում էլ ադրբեջանցիների ռմբակոծության արդյունքում տները լուրջ վնասներ էին կրել.

«Մի տուն այնպես էր վնասվել, որ միայն մեծ տրամաչափի զենքից կարող էր այդպես վնասվել»:

Կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ պատմեց, որ իրենց այցելած գյուղերի բնակիչներն իրենց շատ միայնակ էին զգում: Այն կարծիքին էին, որ երեւանցիները կամ սահմանից հեռու գյուղերում ապրող հայաստանցիները իրենց խնդիրներով չեն մտահոգվում:

Ալեն Սիմոնյանը նաեւ պատմեց, որ սոսկալի վիճակում է Բերքաբեր գյուղը. «Բերքաբերի ճանապարհի խնդիրը շատ լուրջ է, հենց կրակոցներ են սկսվում, այդ գյուղը կտրվում է Հայաստանից, ելումուտի ճանապարհ չունի: Մի նոր ճանապարհ են բացել սարի միջով, այն էլ մի ուրիշ խնդիր ունի, եթե հորդառատ անձրեւ լինի, անձրեւն էլ իր հերթին ճանապարհը կփակի: Այդտեղ ոչ մարդ կարող է մտնել, ոչ մարդ կարող են հանել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930