Լրահոս
Օրվա լրահոսը

«Օվացիայի» ղեկավարը՝ Վարդան Պետրոսյանի մասին. «Ես պատիվ եմ համարում, որ ինքը ինձ անվանի ընկեր»

Սեպտեմբեր 09,2015 16:42

«Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, իր իրենց համար մեծ պատիվ է աշխատել սիրված դերասան Վարդան Պետրոսյանի հետ, որն այլեւս իրենց կազմակերպության պրոդյուսերներից է:

«Ինքը լավ մարդ է լավ ընկեր, տաղանդավոր դերասան, իր գործի պրոֆեսիոնալ, ես պատիվ եմ համարում, որ ինքը ինձ անվանի ընկեր»,-ասաց Տիգրան Գրիգորյանը:

Նա հավելեց, որ շատ կցանկանար, որպեսզի տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնվեին. «Շատ ծանր դեպք է պատահել, բայց իրենց համար դժվար է ապրել առանց ներելու, ինչպես դժվար է Վարդան Պետրոսյանի համար՝ ապրել չներված»:

Մեր հարցին՝ իսկ արվեստագետը կկարողանա՞ այդ հոգեվիճակով աշխատել, «Օվացիայի» ղեկավարը պատասխանեց. «Կարծում եմ այո, եթե Աստված չանի, ինչ-որ բան այն չլինի, Վարդանը կդիմի բժշկի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարդան Պետրոսյանը պատիժը կրելու է «բաց» ռեժիմով ու այդ ընթացքում դերասանական-պրոդյուսերական գործունեությամբ է զբաղվելու:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Շատ ուրախ եմ Վարդան Պետրոսյանի համար: Հուսամ, որ կկարողանա հաղթահարել այս մղձավանջը ու ակնհայտ հետապնդումը: Ինքը բարոյական ու հայրենասեր մարդու և քաղաքացու տպավորություն է թողնում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930