Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 9-ը Գեղեցկության միջազգային օրն է

Սեպտեմբեր 09,2015 17:55

«Մարդու գեղեցկությունը նրա ներաշխարհից ու հոգեվիճակից է գալիս,- համոզված է հոգեբան Աննա Բադալյանը.- երբ տրամադրություն չես ունենում, աչքերդ սկսում են իրենց փայլը կորցնել, խամրել, մաշկի գույնն էլ է ինչ-որ տեղ փոխվում, նույնիսկ խոսել չես ցանկանում: Եվ բնական է, որ այստեղ գեղեցկության մասին չենք կարող խոսել, ինչքան էլ անթերի ֆիզիոլոգիական ձև ու չափ ունենանք»:

Ամենակարևորը, ըստ հոգեբանի, ոչ թե անթերի արտաքինն է, այլ հմայքը. «Կան մարդիկ, որոնք այնքան էլ յուրահատուկ արտաքին տվյալներ չունեն, բայց մի քանի րոպե նրանց հետ շփվելուց հետո զգում ենք՝ ինչքան գեղեցիկ են. նրանց խոսքը, ձայնը, աչքերի փայլը, յուրահատկությունը, հանգստությունը… Այս ամենն ավելի կարևոր են, քան ֆիզիոլոգիական գծագրված գեղեցկությունը: Եվ որպեսզի պահպանենք մեր մշտական գեղեցկությունը, պիտի կարողանանք ապահովել մեր հոգեկան ներդաշնակությունը, արևը մեր հոգում պետք է պահենք»:

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանի գնահատմամբ՝ ամենագեղեցիկը կիրթ, բարի ու հմայիչ կինն է: Սակայն կարևոր է նաև արտաքին գեղեցկությունը: «Իսկ դրա համար կինը, նախ և առաջ, պետք է սիրի ինքն իրեն: Եթե սիրի, ամեն օր կհետևի իր արտաքինին, սպորտով կզբաղվի, անընդհատ կաշխատի իր վրա ու կփորձի աճել»,- ասում է նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930