Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ էր հղել ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, որտեղ անհանգստություն էր հայտնել հոր՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակի վերաբերյալ:
Նա մարզպետի ուշադրությունն էր հրավիրել Սեւան-Երեւան մայրուղում գտնվող՝ իր ձեւակերպմամբ, տարիներ շարունակ բոլորի աչքի առաջ ոչնչացող աշխատանքին եւ խնդրել հնարավորության դեպքում վերականգնել այն:
Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Բեջանյանի կինը՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանը հայտնեց, որ Էմմիի բաց նամակից մեկ ժամ անց մարզպետն արձագանքել է, եւ այժմ պատրաստվում են հանդիպման ընթացքում քննարկել խնդիրը ու լուծում գտնել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: