Լրահոս
Օրվա լրահոսը

Տիարպեքիրի Ոստիկանութիւնը Թալանած Է Հայ Կաթոլիկ Եկեղեցին. yerakouyn

Սեպտեմբեր 17,2015 23:38

Տիարպեքիր նահանգի Սուր շրջանին մէջ գտնուող հայ կաթոլիկ եկեղեցին, սոյն տարածքին մէջ յայտարարուած պարէտային ժամուան ընթացքին, դարձած է թուրք ոստիկաններու յարձակման թիրախ:

«Տիճլէ» լրատուական գործակալութեան փոխանցմամբ` Հասըրլը թաղամասին մէջ գտնուող հազարամեայ եկեղեցին մեծապէս տուժած է: Ոստիկանները, սակայն, չեն բաւարարուած միայն եկեղեցւոյ վրայ յարձակմամբ, անոնք գողցած են այստեղ գտնուող որոշ պատմական իրեր, կը գրէ «Արցախփրէս»-ը:

Միջագետքի հայերու միութեան նախագահ Արաթ Քարակէօզեան գործակալութեան յայտնած է, որ հայերը կը պատրաստուին դատական գործ յարուցել փաստի առնչութեամբ: Ան նշած է, թէ եկեղեցին կրած է մօտ 300 հազար թրքական լիրա գումարի չափով վնաս:

«Ոստիկանութիւնը եկեղեցի մտած է` կոտրելով պատմական դռները: Ակնյայտ է, որ մեծ յարձակում  գործուած է եկեղեցւոյ վրայ: Գողցուած են յախճապակիին վրայ եղած մեր 6 պատմական նկարները, ինչպէս նաեւ` պահեստին մէջ գտնուող փորագրուած պատմական քարերը»,- յայտնած է Քարակէօզեան:

Մինչ այս Սուրի շրջանին մէջ ոստիկաններու եւ Քրտական աշխատաւորական կուսակցութեան անդամներուն միջեւ տեղի ունեցած բախումներուն հետեւանքով տուժած էր Սուրբ Կիրակոս եկեղեցին:

yerakouyn.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930