Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղանիսը գնդակոծվում է

Սեպտեմբեր 21,2015 22:42 Share

Կրակում են գյուղի կենտրոնին

 

Այս պահին  Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի  Այրում գյուղի հենակետերից գնդակոծվում է:

Բաղանիսից հայտնեցին,որ գյուղի վրա  կրակում են խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ այլ զինատեսակներից:  Բաղանիսի գնդակոծությունը սկսվել է 22.05-ին  եւ ընդմիջումներով շարունակվում է: Ադրբեջանական զինուժը կրակում է գյուղի կենտրոնի ուղղությամբ, որտեղով ձգվում է միջպետական ավտոճանապարհը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել