Լրահոս
Օրվա լրահոսը

UWC Dilijan College-ի նախագիծը՝  European Property Awards 2015-ի հաղթող

Սեպտեմբեր 25,2015 13:05

UWC Dilijan College-ի շենքային համալիրի նախագիծը ճանաչվել է լավագույնը Եվրոպայում՝ դառնալով հեղինակավոր International Property Awards մրցույթի եվրոպական փուլի հաղթողը «Public Services Development» անվանակարգում: Փորձագիտական ժյուրիի կողմից այն արժանացել է առավելագույն գնահատականի: Նախագիծը ներկայացվել է International Property Awards համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլ, որի հաղթողները հայտնի կդառնան 2015 թ. դեկտեմբերին:

Քոլեջի շենքի նախագծի պատվիրատուն «Քեմփ Վենչուրս» ՓԲ ընկերությունն է (Հայաստան), նախագծի գլխավոր ճարտարապետը՝ «Tim Flynn Architects» -ը (Մեծ Բրիտանիա), գլխավոր կապալառուն եւ գլխավոր նախագծողը՝ «RD Group» հոլդինգը (Ռուսաստան):

2015 թվականին UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015» մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development» անվանակարգում (եվրոպական տարածաշրջանում) եւ IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր՝ «Trendsetting Architecture» անվանակարգում, ինչպես նաեւ հաղթելով դեվելոփերական նախագծերի «FIABCI Prix d’Excellence» միջազգային մրցույթի ռուսաստանյան փուլում՝ «Հանրային սեկտոր» անվանակարգում:  Այն նաեւ ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի՝ էկոլոգիական շինարարության համար:

International Property Awards-ը հիմնադրվել է 1995թվականին, ներկայումս համարվում է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը շնորհվում է բնակելի, սոցիալական եւ կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում: Մրցանակներ շնորհվում են հետեւյալ անվանակարգերում՝ Architecture, Interior Design, Development եւ Agents & Consultants, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բաժանվում է ենթաանվանակարգերի: Ժյուրիի կազմում ընդգրկված են ճանաչված փորձագետներ, ովքեր գնահատում են ոչ միայն նախագծերի ճարտարապետությունը, այլեւ «կանաչ» շինարարության, էներգաարադյունավետության եւ կայուն զարգացման ոլորտներում ժամանակակից պահանջներին համապատասխանությունը:

UWC Dilijan College-ի հիմնումը բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը:

UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է եւ ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930