Լրահոս
Օրվա լրահոսը

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ

Սեպտեմբեր 29,2015 17:50

Սեպտեմբերի 29-ին, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նորաբաց շենքում  մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, օլիմպիական խաղերի և աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, <Հայփոստ> ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Նամականիշի վրա պատկերված է Օլիմպիական կոմիտեի նոր շենքը, ինչպես նաև ՀԱՕԿ 25-ամյակին նվիրված լոգոտիպը:

Հավատարիմ մնալով ավանդույթին, Հայփոստ ՓԲԸ-ն, Տրանսպորտի և կապի նախարարության և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, շարունակում է մեծ ուշադրություն դարձնել սպորտային թեմաներին, կարևորելով հայկական սպորտային մշակույթը և պատմությունը:

 

Տեխնիկական տվյալներն են.

Անվանումը. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը

Թողարկման օրը` 29 սեպտեմբերի 2015թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 60 000

 

 

«Հայփոստ» ՓԲԸ

Հայփոստ թրասթ մենեջմենթ ԲՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930