Մի շփոթեք էքստրասենսներին, գուշակներին նարեկաբուժության հետ: Չնայած գուշակները իրենց գործողության վերջում նաեւ փորձում են Նարեկ կարդալ, բայց դա որեւէ առնչություն չունի նարեկաբուժության հետ: Այսօր «Ելակետ» ակումբում ասաց նարեկաբույժ, հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանը:
Նարեկաբույժի խոսքերով՝ բախտ նայողները, գուշակները, գրբացները իրենց գործողությունների ժամանակ, երբ մարդկանց ասում են՝ մի հատ էլ Նարեկ կարդանք, նրանք դրանով մոլորեցնում են մարդկանց, իբր Աստծո հետ են, մինչդեռ, նարեկաբույժի խոսքերով՝ նրանք չարիք են:
Արմեն Ներսիսյանի ներկայացմամբ, գուշակները երբ ասում են՝ քեզ աչքով են տվել կամ թուղթուգիր են արել, մարդու մեջ չարություն են սերմանում ու տվյալ մարդը արդեն չարացած սկսում է իր շրջապատում փնտրել ինչ-որ մեկին, որն իբր նման բան է արել:
Նարեկաբույժի խոսքերով՝ էքստրասենսները կարճաժամկետ են գործում, նրանք «սնվում» են այն մարդու էներգիայով, որը դիմել է իրենց: Չկա որեւէ էքստրասենս, որոնք երկարաժամկետ աշխատեն, գործեն»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, ինչու են մարդիկ ավելի շատ դիմում գուշակներին, գրբացներին, այլ ոչ նարեկաբուժությանը, արդյոք դա տեղեկացվածության ցածր մակարդակի արդյունք է, նարեկաբույժի պատասխանը՝ տեսանյութում:
Արդյոք բոլոր տեսակի հիվանդությունները կարող է բուժել Նարեկը, Արմեն Ներսիսյանն ասաց. «Եթե մարդը հավատում է, ապա՝ այո: Անգամ ուռուցքային հիվանդությունները կարելի է բուժել: Ճիշտ, գրագետ հավատք է պետք: Անհնար է մարդուն բուժել առանց հոգին բուժելու: Ի վերջո, բոլոր հիվանդությունները որեւէ մեղքի արդյունք են, անգամ նախանձությունը հիմա հիվանդությունների շարքին է դասվում: Գոռոզություն, չարություն, նախանձություն, ատելություն՝ այս բոլորը հիվանդություն է ծնում: Մարդիկ դիմում են սրտի վիրահատության, շունտավորում են, մինչդեռ իրենց հոգին չեն բուժում: Սրտի հիվանդությունները զայրույթի, նեղսրտության, ատելության արդյունք են: Շունտավորմամբ արագ բուժվում են, իսկ Նարեկը խոսքի, հավատքի միջոցով մարդուն ազատում է այդ մեղքերից»:
Մանրամասն` տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ