Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. Սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալիս ճկուն արտաքին քաղաքականություն վարել. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2015 19:50

Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ Սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալիս ունենալ ամենակայուն բաներից մեկը՝ կայուն քաղաքական դաշտը

«Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, եւ այստեղ կան խնդիրներ»,- հոկտեմբերի 15-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նա համաձայն է Ոչ-ի ճակատի ներկայացուցիչների այն հիմնավորմանը, թե գործող Սահմանադրությունը կարող է խնդիրները լուծել, եթե իշխանությունը այդ խնդիրները այս Սահմանադրությամբ չի լուծում, ապա մյուս Սահմանադրությամբ էլ չի լուծի. «Մարդկային գործոնը շատ կարեւոր է, եթե մարդը այս Սահմանադրությունը չի պահպանում, չի կարողանում ապահովել, ապա մյուսն էլ չի կարող, ինչքան էլ ուզում է լավը լինի»:

Ըստ նրա, ամեն մի Սահմանադրություն պետք է համապատասխանի այդ ժամանակի առաջացրած խնդիրներին. «Սահմանադրությունը լավն է եղել ժամանակին, խնդիրներ է լուծել, դրանից առաջ եղած Սահմանադրությունը էլի խնդիրներ է լուծել, բայց կյանքը առաջ է գնացել, նոր խնդիրներ են առաջացել»:

Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ Սահմանադրության նախագիծը լուծում է մի խնդիր, որ պատասխանատվությունը չի կրի այն անձը, որը տվյալ գործառույթները չունի, այսինքն՝ խնդիրը լուծում է համաչափորեն՝ երբ ամեն մեկը իր գործառույթների համար պատասխան տա. «Այսօր ամեն ինչ կապում ենք հանրապետության նախագահի, իշխող կուսակցության հետ, շատ-շատ հարցերում մեղավոր են նաեւ հասարակության անդամները եւ ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերը»:

Նա համարում է, որ Սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալիս ճկուն արտաքին քաղաքականություն վարել. «Եվ ինչ-որ պառլամենտն է որոշում, դա շատ ավելի կայուն է, քան 1 մարդն է որոշում: Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ունենալ ամենակայուն բաներից մեկը՝ կայուն քաղաքական դաշտը: Մենք ասում ենք՝ քաղաքական դաշտը կայուն չէ, իրոք կայուն չէ, այսինքն՝ քաղաքական դաշտը փակված չէ, չկան այն ուղիները, որոնք անհրաժեշտ են քաղաքական կյանքի դինամիկայի համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031