Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն, որ կարողացաք խախտել մեր պաշտպանյալի պաշտպանվելու իրավունքը»

Հոկտեմբեր 15,2015 22:40

Հերիքնազ Խաչատրյանի պաշտպանը՝ դատավորին

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հերիքնազ Խաչատրյանի դեմ հայցով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Հարցաքննվեց մեղադրյալի հարեւան Ռուբեն Գալստյանը: Դատարանը փորձեց պարզել, թե ինչ հարաբերությունների մեջ են եղել վկան եւ Հերիքնազ Խաչատրյանը:  Ռուբեն Գալստյանը պատմեց, որ հաճախակի չի հանդիպել Հերիքնազ Խաչատրյանին, հիշեց, որ վերջինիս Մոսկվայից վերադառնալուց հետո է հանդիպել, մի քանի հարց է քննարկել: Հարցրել է՝ չի՞ ցանկանում Դուբայ գնալ, թե՝ ոչ: Հարցաքննությունից պարզ դարձավ, որ Ռուբեն Գալստյանը նաեւ առաջարկել է Հերիքնազ Խաչատրյանին Դուբայից կահույք բերել, քանի որ ինքն էլ «կահույքի գործ է» անում:

Հերիքնազ  Խաչատրյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը ներկայացրեց միջնորդություն, ասաց, որ այս նիստին պետք է որպես վկա ներգրավվեր Քրիստինե Աղեկյանը, սակայն ըստ նրանց տեղեկությունների, վկան ամուսնացել է այժմ իրենք չգիտեն նրա գտնվելու վայրը, պաշտպանը խնդրեց ժամանակ նրան գտնելու համար:

Ինչպես նաեւ պաշտպանը դատարանին դիմեց, որպեսզի ընդունված ընթացակարգերով,  Հայաստան, որպես վկա, բերեն Ստեփան Գերիչին, որը պետք է հավաստեր, որ Հերիքնազ Խաչատրյանը տուժողեր Ելենա Նիկողոսյանի եւ Աննա Ավդալյանի թրաֆիքինգով չի զբաղվել, նրանց Դուբայ գնալու ժամանակ ինքը Մոսկվայում է եղել: Ըստ պաշտպանի՝ Հերիքնազ Խաչատրյանը Ստեփան Գերիչի հետ ամուսական կապի մեջ է եղել եւ տուժողների Դուբայում գտնվելու ժամանակ նրանք միասին ապրել են Մոսկվայում:

Դատական նիստը ընդմիջվեց միջնորդության հարցը ուսումնասիրելու համար: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադարձավ միջնորդությունը մերժելու որոշումով:

Դատավորը նշեց, որ Հերիքնազ Խաչատրյանի ֆիզիկական բացակայությունը Դուբայից, չի նշանակում, որ նա չի եղել  Նելլի Ներսիսյանի ստեղծած թրաֆիքինգով զբաղվող հացախմբի մաս. նա կարող էր հեռախոսով պայմանավորվածություններ ունենալ  եւ գումարը փոխանցել էլեկտրոնային տարբերակով:

Ստեփան Գերիչի  հարցաքննության կանչելու մերժումը պաշտպան Հրանտ Գեւորգյանը համարեց դատարանի կողմից իր պաշտպանին պաշտպանվելու իրավունքից զրկելու փորձ. «Խախտվել է մեր պաշտպանյալի պաշտպանական իրավունքը դեռեւս նախաքննության ընթացքում եւ խախտվեց մեր պաշտպանյալի պաշտպանվելու իրավունքը դատական քննության ընթացքում: Խախտվեցին նաեւ քննության բազմակողմանիության, հրապարակայնության սկզբունքները»,- ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ եղած ապացույցները ապացուցողական նշանակություն չեն ունեցել: Իր ելույթը նա  եզրափակեց շնորհակալությամբ. «Հարգելի դատարան, շնորհակալություն նաեւ նրա համար, որ դուք կարողացաք խախտել մեր պաշտպանյալի պաշտպանվելու իրավունքը»:

Դատարանը մեղադրական ճառի համար դիմեց դատախազին, որն էլ խնդրեց դատական նիստ նշանակել 10-15 օր հետո:

Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 2-ին, ժամը՝ 12:30-ին է:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031