Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկա է գտնվել Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և համանուն թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Հոկտեմբեր 19,2015 20:55

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մասնակցել է կինոդերասան Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են արխիվային նյութեր թատրոնի և նրա հիմնադիր Հ. Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին, ընթերցվել են Հ. Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաև ներկայացվել են թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից հատվածներ:

Malyan-tatron1

Միջոցառման ավարտից հետո կառավարության ղեկավարը շնորհավորել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին և դերասանական անձնակազմին հոբելյանի առթիվ և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ: Ընդգծելով, որ մշակույթի ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում՝ վարչապետը գործադիրի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել թատրոնի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պետական աջակցությունը:

1980 թ. ռեժիսոր Հենրիկ Մալյանը հիմնեց կինոդերասանների թատրոն-ստուդիա, որը բացառիկ երևույթ էր 80-ականների մշակույթում: 1988 թ. թատրոն-ստուդիան վերանվանվեց` կոչվելով հիմնադրի անունով: Այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանի դուստրն է` Նարինե Մալյանը, ով շարունակում է հոր սկսած գործը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031