Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակահար Սոֆյա Մելիքյան. «Ամուսնուս հետ աշխատում ենք օպտիմալ ելքեր գտնել»

Հոկտեմբեր 20,2015 21:30

Հայաստանում է ամերիկաբնակ ճանաչված դաշնակահար Սոֆյա Մելիքյանը: Նա  հոկտեմբերի 21-ին իսպանաբնակ ջութակահար Զոհրաբ Թադեւոսյանի հետ միասին հանդես կգա Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում: Նրանք կկատարեն Շտրաուսի եւ Շուբերտի ստեղծագործություններից:

Քանի որ Սոֆյա Մելիքյանի ամուսինը եւս երաժիշտ է, Aravot.am-ը դաշնակահարից կես կատակ-կես լուրջ հետաքրքրվեց՝  դժվար չէ՞  մեկ հարկի տակ երկու երաժշտի  խաղաղ «գոյակցությունը»: «Ամուսինս ջազային երաժիշտ է, մենք շատ խաղաղ ենք ապրում, քանի որ մեր ոլորտները տարբեր են: Չնայած մենք հասկանում եւ հարգում ենք միմյանց գրաֆիկները: Երկուսս էլ ճանապարհորդում ենք,  ու քանի որ փոքրիկ բալիկ ունենք, դժվար է նրա հետ, աշխատում ենք օպտիմալ ելքեր գտնել»,-պատասխանեց  Սոֆյա Մելիքյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սոֆյա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031