Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևյան սահմանադրության պրոյեկտ է. Դավիթ Սահակյանցն ու Աննա Մայիլյանը՝ համախմբման, Հայաստանի ապագայի ու վտանգների մասին

Նոյեմբեր 05,2026 18:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստանի» անդամների հետ մտավորականների հավաքից հետո ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայումս հասարակությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է գիտակցի, որ վտանգված է երկրի ապագան և տարածքային ամբողջականությունը։

Ինչ վերաբերում է իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, երգչուհին նշեց, որ քաղաքացիները հաճախ խորությամբ ծանոթ չեն Սահմանադրությանը, և կոչ արեց «Աստվածաշնչի նման բացել և կարդալ» Սահմանադրությունը՝ հասկանալու համար նախատեսվող փոփոխությունների վտանգավոր լինելը, քանի որ, ըստ նրա, դրանք չեն բխում մեր ժողովրդի և երկրի շահերից։

Աննա Մայիլյանը կարևորեց հանրային և համաժողովրդական միասնության անհրաժեշտությունը՝ հայրենիքի պաշտպանության, արժանապատվության և ազգային խորհրդանիշների պահպանման հարցում։ Ասաց, որ արվեստագետներն ու մտավորականները ևս պետք է թույլ չտան երկրի համար անբարենպաստ զարգացումներ. «Ոնց կարելի է մեր հայրենիքի վաղվա օրը չուզենալ տեսնել»։

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի խոսքով՝ երկար սպասված էր համախմբումը, որը պայքարի նոր փուլ կարող է հանդիսանալ և միգուցե կմոտեցնի հաղթանակին. «Իսկ հաղթանակը լինելու է այն դեպքում, որ ոչ թե ինչ-որ մի քաղաքական ուժ ունենա առավելություն այլ քաղաքական ուժի նկատմամբ, այլ գիտակցվի, որ գոյություն ունի էքզիստենցիալ խնդիր. Ադրբեջանը, Թուրքիան իրենց ֆորմատի մեջ պատրաստում են Հայաստանի Հանրապետությունը դարձնել Թուրանի մի մաս, որը պետք է ունենա այն սահմանադրությունը, որը համապատասխանելու է այն գաղափարներին, որոնք կրում են թե՛ Թուրանը և թե՛ Թուրքիան առանձին կամ Ադրբեջանը՝ առանձին։ Եվ այդ փաստից ելնելով՝ այլևս կարևորություն չի ունենալու՝ ինչ ազգ է բնակվում այստեղ, և այն քաղաքականությունը, որը տարվում է։ Այսինքն՝ ազգայինը ոչնչացվելու և փոշիացվելու է, ու վերջիվերջո գալու է նրան, որ այստեղ ուղղակի կլինի մի տարածք, որը կունենա ինչ-որ բնակչություն՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ծառայող։ Սահմանադրության փոփոխության գլխավոր շահառուն, եթե ոչ պատվիրատուն, հենց Ադրբեջանի Հանրապետությունն է՝ Ալիևի տեսքով։ Ես լրիվ համաձայն եմ այն թեզի հետ, որ դա Ալիևյան սահմանադրության պրոյեկտ է»։

Դավիթ Սահակյանցը նշեց, որ մտավորականությունը շատ ավելի արթուն է, քան թվում է։ Միակ խնդիրն այն է, թե ինչպես ամեն բան գրագետ կազմակերպել ինֆորմացիոն դաշտում, ճիշտ մատուցել ազգային գաղափարների վրա հիմնված ուղերձները և աշխատել հանրության հետ։

Հանդիպումն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ! էքզիստենցիալ խնդիր! Սահմանադրությունը ազգի ԴՆԹ -ն է:
    1. Սահմանադրությունը ազգի ԴՆԹ -ն է: Այն փոփոխման պիտի ենթարկվի հազվադեպ, որպեսզի տեսակը հասցնի ձևավորել կայուն միկրո էկոսիստեմ: Բրիտանացիք ընդհանրապես ձեռք չեն տալիս իրենց Magna cart -ան:
    2. Այո, իրավացի եք` «Ադրբեջանը, Թուրքիան իրենց ֆորմատի մեջ պատրաստում են Հայաստանի Հանրապետությունը դարձնել Թուրանի մի մաս, որը պետք է ունենա այն սահմանադրությունը, որը համապատասխանելու է այն գաղափարներին, որոնք կրում են թե՛ Թուրանը և թե՛ Թուրքիան առանձին կամ Ադրբեջանը՝ առանձին։» Հիմա իրենց մեջ ‘անհամաձայնությունը’ դետալների մեջ է:
    3. Այո, իրավացի եք` «այլևս կարևորություն չի ունենալու՝ ինչ ազգ է բնակվում այստեղ, և այն քաղաքականությունը, որը տարվում է։ Այսինքն՝ ազգայինը ոչնչացվելու և փոշիացվելու է, ու վերջիվերջո գալու է նրան, որ այստեղ ուղղակի կլինի մի տարածք, որը կունենա ինչ-որ բնակչություն՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ծառայող։» Այս ապագային նպաստում է Եվրոպան «Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն» Մարթա Կոս: = «Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն տեղափոխվելու» Մարթա Կոս:

Պատասխանել