Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ փոխնախագահը 2 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Ըստ Ուրիխանյանի, նա ստել է (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2015 12:08

Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ կառավարության նախագիծը՝ 97 կողմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀՀԿ պատգամավորների ներկայացրած «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը օրեր շարունակ բուռն քննարկվում էր խորհրդարանում, ամբողջությամբ ընդունվեց 74 կողմ, 13 դեմ եւ 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քվեարկության դրվեց նաեւ Կենտրոնական բանկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության նախագիծը, որով առաջարկվում է ԿԲ տեղակալների թիվն ավելացնել մեկով:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվել էր, թե ինչքա՞ն աշխատավարձ է ստանալու այդ տեղակալը, բայց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը չէր պատասխանել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը 1 մլն 300 հազար դրամ աշխատավարձի մասին է:

Այսօր մինչ քվեարկությունը Տիգրան Ուրիխանյանն այս առնչությամբ ասաց. «Նման հաստիք այսօր առաջացնելը չափազանց բացասական երեւույթ է՝ երկրում ճգնաժամի առկայության պայմաններում»:

Հետո Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, լրագրողներին հայտարարելով, որ ր աշխատավարձը 1 մլն 300 հազար դրամ է՝ ստել է, որովհետեւ հայտարարագրում նշված է, որ նա ամսական ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ:

Այնուամենայնիվ, այդ հարցը եւս ընդունվեց՝ 68 կողմ ձայներով: Ձեռնպահ քվեարկեց 31, դեմ՝ 5 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30