«Դուք գիտեք՝ Ուժեղ Հայաստանը դիմել է ԿԸՀ՝ այս ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Եվ ապացույցների, հիմնավորումների այն ծավալը, որը ներկայացվել է, ցանկացած ժողովրդավար երկրում բավարար կլիներ, որ 3 անգամ ընտրությունները չեղարկվեին։ Մենք 21-րդ դարի պատմության մեջ ունեցել ենք ամենախայտառակ ընտրությունները՝ բռնաճնշումներով, հսկայական քանակությամբ խախտումներով, ձերբակալություններով, իշխանության կողմից մասսայական ընտրակաշառքներով, որոնք բաժանվել են բոլորիս աչքի առաջ»,- այսօր ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։
Նա հավելեց․ «Մենք ակնկալում ենք, որ այս քվեարկությունը պետք է ամբողջությամբ չեղարկվի, նոր քվեարկություն նշանակվի։ Ես զարմանքով հայտնաբերել եմ, որ իշխանության թեւից էլ որոշ մարդիկ սկսել են դրա մասին խոսել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ավետիք Չալաբյանի խոսքով՝ նոր քվեարկությունը չպետք է իր ձեւով կրկնի նախորդ քվեարկությունը, այլապես անընդհատ կգրանցվի նույն խայտառակ արդյունքը։ Նրա խոսքով՝ պետք է իրավակարգը Հայաստանում վերականգնվի։ «Մեզ պետք է գնալ նոր ընտրությունների, որպեսզի մեր ժողովրդի մոտ վստահությունը ընտրության ինստիտուտի նկատմամբ վերականգնվի»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































