Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Ոչ»-ի ճամբարի մեր գործընկերներն ո՞ւմ հետ են հանդիպում, որ ասում են՝ ժողովուրդը դեմ է. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 11,2015 12:18 Share

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական մարտավարության, «Այո»-ի քարոզարշավի շրջանակում իրականացվող եւ իրականացվելիք քայլերի մասին պատմում է ԲՀԿ մամուլի պատասխանատու, պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ

-Մեր քարոզչության հիմնական ուղղություններից մեկն այս անգամ դահլիճային հանդիպումների ձեւաչափն է։ Մենք համարում ենք, որ հանրաքվեի քարոզարշավը պետք է ավելի հասցեական լինի՝ սա նախընտրական քարոզչություն չէ, որ զանգվածային միջոցառումներ անցկացնենք։

Մեր հանդիպումներն ավելի շատ բացատրական բնույթ ունեն՝ հարցուպատասխանի ֆորմատով փորձում ենք անդրադառնալ այս ընթացքում քննարկված առանցքային խնդիրներին, եւ պետք է ասեմ, որ դեռեւս չեմ տեսել մեծ դիմադրություն հասարակության կողմից։ Չեմ կարծում, թե մարդիկ ավելի շատ հակված են «ոչ» ասել փոփոխություններին, ինչպես ներկայացնում են «Ոչ»-ի ճամբարի մեր գործընկերները։

  -Այսինքն՝ այնպես չէ, թե բնակչության 85-90 տոկոսը կտրականապես դեմ է առաջարկվող փաթեթին եւ պատրաստ է վճռական ո՛չ ասելու փոփոխությունների նախագծին։ 

-Տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, բայց գոնե պետք է մի քիչ ադեկվատ լինել գոյություն ունեցող իրողություններին։ Իհարկե, կան մարդիկ, որոնց համար սահմանադրության փոփոխությունը գերխնդիր չէ, որոնք բոլորովին այլ հարցեր են առաջ քաշում՝ տնտեսական, սոցիալական, աշխատատեղերի ստեղծման խնդիրներ եւ այլն։

Ուղղակի մարդկանց հետ պետք է զրուցել, բացատրել, որ սահմանադրական փոփոխությունների մեջ կան կետեր՝ հակամենաշնորհային քաղաքականության, սոցիալական պետության կայացման, արդարադատության համակարգի, դատարանների անկախության հետ կապված, որոնք նպաստելու են այդ հարցերի լուծմանը։

Իսկ ամենակարեւորը՝ իշխանության ապակենտրոնացումը, որը տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունները ընդունելուց հետո, ինքնին արդեն խոսում է ժողովրդավարական նոր մշակույթի ձեւավորման մասին։ Հետաքրքիր է՝ «Ոչ»-ի ճամբարի մեր գործընկերներն ո՞ւմ հետ են հանդիպում, որ ասում են՝ ժողովուրդը դեմ է, լսել անգամ չի ուզում սահմանադրական փոփոխությունների մասին. զուտ իրենց համակիրների հե՞տ՝ ամեն գյուղում 4-5 հոգու հետ զրուցելո՞վ։

-Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց չխառնել ձեզ քաղաքական այն ուժերի հետ, որոնք չեն վստահում նույնիսկ իրենց իսկ վստահված անձանց կամ չունեն մարդկային բավարար ներուժ՝ համալրելու ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը։ Այս դեպքում կարող է հարց առաջանալ. արդյոք «Բարգավաճ Հայաստանի» վստահված անձինք եւ հանձնաժողովների անդամները նախանձախնդիր կլինե՞ն խախտումները ի հայտ բերելու հարցում՝ նկատի ունենալով, որ դուք եւս «Այո»-ի կողմնակից եք։ 

-Մեզ համար կարեւորագույն խնդիր է հանրաքվեն ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելը, եւ վստահ եղեք՝ ԲՀԿ ներկայացուցիչները որեւէ ընտրակեղծիք թույլ չեն տալու, անկախ նրանից՝ այո՞ ենք ասում սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ։

Մեր խնդիրն է՝ կոնսոլիդացնել հասարակությունը՝ այլ խնդիր մենք չունենք, որովհետեւ երկրի թիվ մեկ խնդիրն այսօր կոնսոլիդացված քաղաքական դաշտի ձեւավորումն է, այդ դաշտում արդար խաղի կանոնների հաստատումը։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30