Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Կանադայի Տորոնտո քաղաքում

Նոյեմբեր 11,2015 13:16 Share

Նոյեմբերի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո Տորոնտո քաղաքի Արվեստների կենտրոնում կայացավ հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգի խմբավարն էր հռչակավոր Նուրհան Արմանը` հայտնի ջութակահարուհի Նունե Մելիքյանի մասնակցությամբ:

Համերգին ներկա էին դեսպան Արմեն Եգանյանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ կանադացիներ:

Իր խոսքում դեսպան Եգանյանը, շնորհակալություն հայտնելով Հասմիկ Պապյանին և միջոցառման մյուս մասնակիցներին, ընդգծեց համերգի կարևորությունը` նշելով, որ Կանադայում կայացած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում այն իր առանձնահատուկ տեղն ունի, քանզի դրա միջոցով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հանրային ավելի մեծ հնչեղություն են ձեռք բերում: Դեսպանը շեշտեց առաջիկայում ևս Կանադայում նմանատիպ համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Համերգի ընթացքում “Sinfonia” նվագախմբի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30