Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմի առաջին կամավորներից մեկը՝ Ռուզաննա Եսայան

Նոյեմբեր 11,2015 16:36

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի կենտրոնից ոչ հեռու է գտնվում էջմիածինցիներին հայտնի` նախկին Ֆրունզե փողոցը: Կանաչազարդ, սովորական, քարքարոտ մայթերով, անաղմուկ ու հանգիստ թաղամաս: Չնայած այն հանգամանքին, որ փողոցը քսան տարի է «Ռուզաննա Եսայան» է կոչվում, բայց տեղացիներից քչերն են մտաբերում ներկայիս անվանումը:

Ո՞վ է Ռուզաննա Եսայանը, ի՞նչն է պատճառը, որ փողոցը անվանվել է նրա անունով: Այս հարցերին պատասխանեց Ռուզաննա Եսայանի մայրը`տիկին Քնքուշը:

Aravot.am-ի հետ զրույցում Քնքուշ տատն ասաց. «Սրա մասին այնքան է խոսվել: Ռուզանն իմ աղջիկն է: Արցախյան պատերազմի առաջին կամավորներից մեկը: Բուժքույր էր, ստեղծագործում էր: Այնքան անելիք ուներ, որ կիսատ մնաց, չհասցրեց: Նա կյանքը տվեց հայրենիքին`անմնացորդ: Հավատացեք ինձ, ոչինչ չմնաց: Նրա զոհվելուց հետո որոշվեց փողոցը Ռուզանիս անունով դարձնել: Ինձ համար` հիշատակի խաչքար: Նրա զոհվելուց հետո` հետմահու հրատարակած գիրքն էլ կոչվեց «Հիշատակի խաչքար»:

qnqn

Ռուզաննա Եսայանի մայրը`Քնքուշ տատը, պատմում է, թե զոհվելուց հետո ինչքան պարգևների է արժանացել դուստրը: »Ցավս չի մեղմում նույնիսկ այդ հանգամանքը: Մենք տան անկյունում առանձին սենյակ ունենք, որտեղ Ռուզանիս նկարներն են, բանաստեղծությունները: Երբ որոշում կայացվեց փողոցը անվանափոխել` համաձայնեցինք: Շատերը մինչև հիմա անգամ չգիտեն էլ, որ «Ռուզաննա Եսայան» անվամբ փողոց կա»:

qnqush

 

 

Ճերմակահեր Քնքուշ տատը լավ ու բարի հուշեր է հիշում աղջկանից՝ նրա ծիծաղը, ակտիվությունն ու հասակակիցներից տարբերվող խիզախությունը: «Մեր սերունդը շատ դժվարություններ տեսավ`պատերազմ…. Ինչ էլ լինի՝ Ռուզանը մեզ հետ չէ: Փողոցի անունն էլ ինձ համար սփոփանք է: Մեզ մի բան է մնում միշտ հիշել, որ մենք ունեցել ենք Ռուզանի նման աղջիկ, ով հերոս է: Պատերազմից հետո կյանքը լրիվ փոխվեց: Ինչպես ասում են վերքը տիրոջն է ցավ տալիս»,-ասաց տիկին Քնքուշը:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30