Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւ ու սպիտակ. նկարներ, որոնք ժապավենով են արվել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 11,2015 17:56 Share

«Երեւան» մշակութային կենտրոնում այսօր բացվեց Սիլվա Խնկանոսյանի՝ ժապավենով արված լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսը:

«Լուսանկարներս թվային չեն: Սեւը եւ սպիտակն ավելի շատ գույներ ունեն, քան գունավոր լուսանկարները, որովհետեւ յուրաքանչյուրը դրանց նայելով՝ կարող է իր գույները գտնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Խնկանոսյանը:

Նա հինգ տարի ժապավենով է լուսանկարում, իսկ թվային լուսանկարչությամբ զբաղվում է աշխատանքի ընթացքում. «Պատվերներ՝ հարսանիք եւ կնունք չեմ նկարում, փոխարենը՝ ինձ հետաքրքրող ինչ-որ միջոցառումներ»:

Սիլվան նախկինում եւս 4 խմբակային ցուցահանդեսի է մասնակցել:

Խոսելով երիտասարդ լուսանկարչի աշխատանքներից՝ «Երեւան» մշակութային կենտրոնի հիմնադիր, ռեժիսոր Լեւոն Իվանյանն ասաց, որ նա յուրահատուկ մոտեցում ունի նկարների հանդեպ. «Սիլվան սկզբունքորեն չի անցնում թվային լուսանկարչության: Կարծում եմ՝ դա առանձնահատուկ դիտակետ է: Նրա ստեղծագործական հայացքն էլ ինքնատիպ է»:

Լեւոն Իվանյանը ցուցահանդեսի մասնակիցների եւ այցելուների համար դասախոսություն կարդաց՝ ծանոթացնելով կենտրոնի միջոցով արվեստում կայանալու հնարավորություններին: Բանն այն է, որ ռեժիսորը նախկին հեռուստաընկերության տարածքը վերածելով մշակութային կենտրոնի՝ բավականին մատչելի գնով ստեղծագործողներին է տրամադրում ցուցասրահն ու համերգասրահը: Սրահը բավականին հարմարեցված է ցուցահանդեսներ կազմակերպելու համար, իսկ համերգասրահը թեեւ շարունակվում է նորոգվել, բայց հասցրել է ներկայացումների եւ համերգների հարթակ ծառայել: «Այսինքն, ստեղծագործական ոլորտում աշխատելու եւ գումար վաստակելու հնարավորություն է դա: Շատերը մտածում են, որ պարտադիր պետք է ծանոթ-բարեկամ ունենան՝ ինչ-որ գործ սկսելու համար: Երիտասարդության համար շատ ճանապարհներ փակ են, ուստի պետք է նախաձեռնող լինել: Իսկ դրա համար պայմաններ եւ հարթակներ են պետք: Այստեղ կան այդ հնարավորությունները»,-ասաց Լեւոն Իվանյանը:

cucahandes-7 cucahandes-6 cucahandes-5 cucahandes-4 cucahandes-3 cucahandes-2 cucahandes-8

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30