Լրահոս
Օրվա լրահոսը

Ստելլա Գրիգորյան․ հայ նկարչուհին՝ Փարիզի Art Shopping 2026 ցուցահանդեսում

Մայիս 02,2026 23:00 Share

Ամեն տարի Փարիզը հյուրընկալում է ժամանակակից արվեստի կարևորագույն միջոցառումներից մեկը՝ Art Shopping միջազգային ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Carrousel du Louvre սրահում։ Այս նշանակալի միջոցառումը տեղի է ունենում տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը, համախմբելով արվեստագետների,  կոլեկցիոներների,  արվեստասեր աշխարհի  մարդկանց՝ տարբեր երկրներից։

Գարնանային ցուցահանդեսը, որը բացվել էր ապրիլի 10-ին ու տևել երեք օր, ներկայացվել էր ավելի քան 300 մասնակից, շուրջ 50 երկրից։ Այստեղ ցուցադրվել էր գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, street art և թվային արվեստի գործեր։ Կենդանի կատարումները, հանդիպումներն ու նոր բացահայտումները միջոցառումը դարձրել էին  Փարիզի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը։

Ցուցահանդեսին ներկա գտնվելով,  առիթ ունեցա հանդիպելու իմ հայրենակցուհուն՝  նկարչուհի Ստելլա Գրիգորյանին, որը  Մոսկվայից Փարիզ էր ժամանել ՀԱՅԱՍՏԱՆ տաղավարում  ներկայացնելու իր արվեստը, որտեղ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում հայկական բնապատկերները։

Ծննդով Հայաստանից՝ նկարչուհու ներշնչման աղբյուրը  հայրենի բնությունն էր։ Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայկական լեռներն ու բնապատկերները։

Զրույցի ընթացքում հպարտորեն շեշտեց, որ ինքը հայ է, մի երկրից, որը շրջապատված է ձյունածածկ լեռներով, Սևանի ետևում ձգվող մանուշակագույն լեռնաշղթաներով, մշտապես կանաչ բլուրներով։ Բնությունը՝ որպես գլխավոր ներշնչման աղբյուր, նրա հիմնական թեման լեռնային տեսարաններն են։

Մանկուց նկարելով՝ Ստելլա Գրիգորյանը ձևավորել է իր ուրույն ոճը, որտեղ միահյուսվում են դասական գեղանկարչությունն ու ժամանակակից տեխնիկաները։ Նրա արվեստը արտացոլում է բնության գեղեցկությունն ու անձնական զգացողությունները։

Մեր տաղանդաշատ հայրենակցուհին սովորել է Մոսկվայի  Շոլոխովի անվան մանկավարժական ինստիտուտի գրաֆիկական արվեստների բաժնում։ Տարիներ շարունակ դասավանդել է  գեղանկարչություն Մոսկվայի մերձակայքում գտնվող Կորոլյով քաղաքի իր Da Vinci արվեստանոցում։

Որպես հայ արվեստագետ, Art Shopping Paris ցուցահանդեսից առաջ, Ստելլա Գրիգորյանը  ներկայացել է World Art Dubai 2025-ում։

Համեմատելով Փարիզի և Դուբայի ցուցահանդեսները՝ Ստելլա Գրիգորյանը  նշում է, որ Դուբայի միջոցառումը ավելի լայնամասշտաբ էր և առավել լավ կազմակերպված՝ հատկապես վաճառքների ու կոլեկցիոներների ներգրավման տեսանկյունից։ Սակայն, նկարչուհու համար,  Փարիզն ունի իր բացառիկ հմայքը։

«Ցուցահանդեսը տեղի էր  ունենում աշխարհի ամենագեղեցիկ  քաղաքներից մեկում՝ Լուվրի հարևանությամբ։ Ես ամիսներ շարունակ պատրաստվել էր այս իրադարձությանը և մեծ հաճույքով մասնակցեցի։ Որտեղ էլ որ լինի,  արվեստագետի համար ցուցահանդեսները տոն են»։

Ստելլա Գրիգորյանի մասնակցությունը լիովին արտացոլում էր Art Shopping-ի գաղափարը՝ լայն հնարավորություն տալ աշխարհի  արվեստագետներին՝  ներկայացնելու իրենց ստեղծագործությունները մի հարկի տակ, այդպես ամուր կապ ստեղծելով տարբեր մշակույթների և հեղինակների միջև։

Հայկական բնությունից ներշնչված իր կտավներով՝  Ստելլա Գրիգորյանը ՀԱՅԱՍՏԱՆ տաղավարին յուրահատուկ ուշադրության էր արժանացրել։ Անկասկած, նա արվեստագետ է, ում ճանապարհին արժե հետևել։

Մոնիկա ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՓԱՐԻԶ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031