Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Մոսկվայում բուժում ստացող տուժածին

Նոյեմբեր 12,2015 10:11 Share

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Նախարարը հետաքրքրվեց հիվանդի բուժման վարման ընթացքով, զրուցեց նրա հետ: Հայաստանից ժամանած բժիշկները ռուս մասնագետների հետ քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը և հետագա քայլերը:

Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի շրջանակում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Դ. Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության ֆեդերալ գիտակլինիկական և ՌԴ Մոսկվայի Վ.Ի.Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնների նյութատեխնիկական հնարավորություններին և բժշկական ծառայությունների տեսակներին: Ուրվագծվեցին համագործակցության հեռանկարները:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել