Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժգին քամին Նոյեմբերյանի տարածաշրջանում հարյուրավոր տանիքներ է «գլխատել»

Նոյեմբեր 12,2015 20:02

Նոյեմբերի 12-ին,  ժամը 12. 40-ից ավելի քան 4-5  ժամ տեւած ուժգին քամին Նոյեմբերյան քաղաքում բազմաթիվ բազմաբնակարան շենքերի, առանձնատների, արտադրական,  կենցաղային օբյեկտների տանիքներ է վնասել, քանդել-թռցրել դրանց  ծածկերի մի մասը: Քաղաքի տարբեր մասերում թափված են թիթեղյա եւ ազբոշիֆերի  ծածկի մնացորդներ, ջարդված ապակիներ:   Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ վնասները մեծ  են, վաղը կճշտեն տարերքի պատճառած վնասները:

IMG_0804

Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ քամուց  վնասվել է գյուղի  դպրոցի 2 մասնաշենքերը միացնող միջանցքի ծածկը, Ոսկեվանի  տասնյակ  տների ծածկեր:

Քամու պատճառով Նոյեմբերյանում, ժամը 13-ից մինչեւ ժամը 19-ը,   անջատված էր էլեկտրական  հոսանքի մատակարարումը: Սահմանամերձ  Ոսկեվանի ենթաշրջանում այն դեռեւս վերականգնված չէ,քանի որ քամուց տապալվել են էլեկտրական հոսանքի բազմաթիվ հենասյուներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30