Լրահոս
Օրվա լրահոսը

Ատրպատականի Հայոց առաջնորդը ցավակցական նամակներ յղեց Թեհրանում Լիբանանի եւ Ֆրանսիայի դեսպաններին

Նոյեմբեր 21,2015 12:55

Ատրպատական Ազգային Առաջնորդարան – Համայն աշխարհը ցնցած ահաբեկչական գործողութիւնների Լիբանանեան եւ Ֆրասնիական տարբերակների յուզիչ դէպքերի առիթով, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը Հինգշաբթի 19 Նոյեմբեր 2015-ին, ցաւակցական եւ զօրակցական զոյգ նամակներ յղեց, Թեհրանում Լիբանանի եւ Ֆրանսիայի Հանրապետութիւնների արտակարգ եւ լիազօր դեսպաններ՝ Ֆատի Հաջալիի եւ Բեռնարդ Փօլեթթիի, ոգեկոչելով յիշատակը երկու երկրներում 12 եւ 13 Նոյեմբեր 2015-ին ահաբեկչութեան հետեւանքով զոհւած անմեղ մարդկանց:

Սրբազան Հայրը իր նամակում, Ատրպատականի Հայոց Թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական Խորհրդի եւ յարակից բոլոր ազգային կառոյցների անունից վշտակցութիւն է յայտնում կատարւած անմարդկային գործողութիւնների համար, եւ աղօթք բարձրացնում առ Աստւած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան եւ նրանց սգակիր պարագաների մխիթարութեան համար:

Նա այս առիթով դատապարտելով կատարւած ահաբեկչութիւնները գրում է. «Խստիւ դատապարտում ենք ահաբեկչական գործողութիւնները, դրանք ծրագրող ու գործադրող կազմակերպութիւններն ու անհատները, ինչ դրդապատճառներից էլ մղւած լինեն, որոնք վստահաբար մարդկային եւ աստւածային դատաստաններից չպիտի կարողանան խոյս տալ», ասւում է զօրակցական նամակներում:

Ատրպատական Ազգային Առաջնորդարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30