Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ռազմական տեխնիկա է տեղաբաշխում. ԶԼՄ-ներ

Նոյեմբեր 30,2015 15:35

Թուրքիայի զինված ուժերը մոտավորապես 1000 միավոր ռազմական տեխնիկա են տեղաբաշխում Սիրիայի հետ սահմանին: Այս տեղեկությունը հաղորդել է Military-informant.com կայքը:

Նշված է, որ տեղաբաշխվող տեխնիկայի մեջ ներառված են թուրքական արտադրության գերժամանակակից «Leopard 2A4» տանկեր, ինժեներական մեքենաներ եւ տանկերի համար նախատեսված կամուրջներ:

Այս պահին թուրքական բանակի մոտավորապես 25%-ը դիրքավորված է Սիրիայի  սահմանին:

​Մի շարք ռուսական ԶԼՄ-ներ, հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում են, որ ՌԴ-ն էլ, իր հերթին, հայ-թուրքական սահմանին է 1000 միավոր ռազմական տեխնիկա տեղաբաշխում:

Rusdialog.ru կայքի տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի առավոտյան հրամայել է 58-րդ բանակին անմիջապես լավագույն ուժերը տեղաբաշխել հայ-թուրքական սահմանին:

Հավելենք, որ հայ-թուրքական սահմանին Ռուսաստանի կողմից զորքեր տեղաբաշխելու մասին տեղեկությունը հաստատող կամ հերքող որեւէ պաշտոնական արձագանք չկա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30