Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Սուքիասյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Դեկտեմբեր 10,2015 21:45

ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստի  օրակարգում դրված է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեին ներկայացրել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը:

Վարուժան Սուքիասյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանել գործադիր կոմիտեի անդամների հարցերին: Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ffa.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031