Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը նշում է 125-ամյակը

Դեկտեմբեր 11,2015 22:45

Այսօր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում նշվում էր ՀՅ Դաշնակցության 125-ամյակի տոնակատարությունը: Մինչ միջոցառման սկսելը Aravot.am-ը զրուցեց Բեյրույթի Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն Տիգրան Ջիմբաշյանի հետ, որը Դաշնակցության երկարակեցության մասին խոսելով նշեց, որ այն գաղափարախոսության, այն աշխարհայացքի մեջ է, որը եկել է մեր ժողովրդի պատմությունից եւ այդ է պատճառը, որ փոխվող ժամանակների մեջ, տարբեր-տարբեր քաղաքական, ընկերային, տնտեսային պայմաններում դաշնակցությունը հայ ժողովրդի օրվա բանին մեջ՝ կարիքների ունկնդիր է եղել եւ կարողացել ժամանակին համահունչ ռազմավարություն մշակել եւ նաեւ աշխատանք կատարել:

«Երեկ, եթե օտար նվաճողին դեմ էր, այսօր այդ պայքարը ավելի լավ Հայաստան ունենալու, ավելի ժողովրդական, ավելի արդար Հայաստան ունենալու պայքար է»,-նշեց պարոն Ջամբաշյանը:

Նրա խոսքերով՝ մենք մանկավարժությամբ կզբաղվեինք արտասահմանի մեջ, որտեղ հիմնական խնդիրը՝ նախ մեր երեխաները տեղական պայմաններում կրթություն եւ ուսում ստանան, բայց նաեւ միառժամանակ պետք է զգան իբրեւ Հայաստանի հայրենի զավակները եւ ստանան հայեցի դաստիարակություն:

Միջոցառումը սկսեց խմբակցության եւ հանրապետության դրոշները բեմ բերվելով, այնուհետեւ հնչեց ՀՀ օրհներգը:

12366703_798924803550452_1752384599_n 12380291_798924776883788_1009142160_n 12380530_798924773550455_1615380703_n 12366958_798924713550461_1956290622_n

ՀՅ Դաշնակցության 125 ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին դաշնակցություն բյուրոյի ներկա եւ նախկին անդամները, աշխարհի 30 երկրներում գործող դաշնակցական կառույցների պատվիրակությունները, Դաշնակցության Արցախի եւ Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչներ եւ այլ պատվավոր հյուրեր:

Բացման խոսքով ներկայացավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Նա իր խոսքում ասաց, որ 125 տարվա պատմության ընթացքում հազարավոր նահատակներ զոհվել են հանուն Հայաստանի, այսօր էլ սահմանում հայ զինվորներ են զոհվում, որոնց հիշատակը հարգեցին 1 րոպե լռությամբ:

«Դաշնակցության էության, ճանաչողության համար նույն դերակատարությունն են ունեցել մի կողմից Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Սողոմոն Թեհլերյանը, մյուս կողմից՝ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Հովհաննես Թումանյանը»,-նշեց պարոն Վարդանյանը:

Ընթերցվեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ մասնավորապես նշելով, որ անմոռանալի է կուսակցության դերակատարությունը անկախ հայոց վերականգնման գործում, Արամ Մանուկյանի եւ նրա զինակիցների անունը նվիրական է ողջ հայության համար:

Տեսաֆիլմի եւ ցուցադրվող ներկայացմամբ ցուցադրվեց 125 տարիների աշխատանքը, ձեռքբերումը, որը ուղեկցվեց հայրենասիրական երգերով եւ պարերով:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031