Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրինջը` լյարդի եւ լեղապարկի մաքրման համար

Դեկտեմբեր 12,2015 11:30 Share

Յուրաքանչյուր տեսակի ֆիզիկական ակտիվություն ոչ միայն ամրացնում է մկանային ու ոսկրային համակարգը, այլեւ սննդարար նյութեր է լցնում արյան մեջ, որոնք էլ արագ հասնում են բջիջներին: Այնպես որ, առանց ֆիզիկական ակտիվության՝ ամենալավ սննդակարգն անգամ երկրորդական է դառնում:

Կենսաքիմիկոսները ենթադրում են, որ 1 վայրկյանում առողջ լյարդում տեղի են ունենում 400 տրիլիոն ռեակցիաներ, իսկ մասնավորապես ճարպակալած լյարդը իրականացնում է դրանց միայն 10 տոկոսը: Լյարդից ճարպը լուծվում, հեռանում է խոլինի` B4 խմբի վիտամինների առկայությամբ: Անհրաժեշտ է խուսափել սպիտակ հացից, մակարոնեղենից, որոնք հանգեցնում են լյարդի ճարպակալման: Լյարդը կարող եք մաքրել շատ օգտագործելով թարմ միրգ եւ բանջարեղեն: Առողջ լյարդը սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների` պահելով վիտամիններն ու հանքանյութերը եւ արտադրելով պրոտեին ու ֆերմենտներ: Լյարդը նորմալ վիճակում պահելու համար պետք է խուսափել ալկոհոլից, ծխախոտից, զբաղվել սպորտով և շատ հեղուկ խմել:

Առաջարկվում են մի շարք մթերքներ, որոնք օգտակար են լյարդի գործունեության համար: Դրանցից են բազուկը, սպանախը, սխտորը, թուրինջը: Այն նորմալացնում է լյարդի աշխատանքը, նպաստում աթերոսկլերոզի, գերհոգնածության, ալերգիկ ցանի բուժմանը, իջեցնում արյան բարձր ճնշումը: Հյութը դիետիկ է, ցուցված հատկապես շաքարային դիաբետով հիվանդներին: Թարմ հյութն օժտված է լեղամուղ հատկությամբ, որը կանխում է քարերի գոյացումը։

Ցիտրուսային բոլոր մրգերի նման թուրինջի հյութը եւս ունի հակաքաղցկեղային հատկություն։

Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքի մեջ նշվում է, որ թուրինջի հյութը, 1/3-ի չափով նոսրացնելով ջրով, կարելի է օգտագործել նաեւ սակավարյունության, ճարպակալման, պոդագրայի, շնչառական հիվանդությունների, ստամոքսի ցածր թթվայնության, աղիներում գազերի գոյացման, լնդերի արյունահոսության, մաշկային հիվանդությունների դեպքում:

Հյութը խմում են օրը 3 անգամ, 1 թեյի բաժակ, ուտելուց կես ժամ առաջ:

Թուրինջը նաեւ օգտակար ըմպելիք է լեղաքարային հիվանդության ժամանակ:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է թուրինջի հյութը օգտագործել լեղապարկից քարերի արագ հեռացման համար: 1/4 թեյի բաժակ հյութին նույնքան ձիթապտղի յուղ ավելացնել եւ խմել քնելուց առաջ` նախօրոք հոգնա անելով: Առավոտյան հոգնան կրկնել:

Իսկ անքնության դեմ առաջարկվում է 1/4 բաժակ հյութին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, լուծել մեղրը եւ խմել քնելուց առաջ:

Թուրինջը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնության, ստամոքսի խոցի դեպքում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031