Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին մատակարարվող գազը ըստ համաձայնագրի պետք է էժանանա 165-ից 110 դոլար. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 12,2015 12:43

2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ օրենբուրգի մարզում գազի գնից կախված:

Այսինքն եթե Օրեմբուրգում գազը էժանանա, ապա պետք է էժանան նաեւ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Իրավիճակի հմայքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է ռուսական ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է դոլարով: Ու քանի որ 2014 թվականից սկսած ռուբլին կտրուկ արժեզրկվել է, ուստի պետք է համաչափ նվազի նաեւ ՀՀ-ին մատակարարվող գազի գինը:

Այսինքն եթե Օրենբուրգում 1000 խմ գազը 2014 –ին արժեր 3200 ռուբլի եւ դա 100 դոլար էր, ապա ներկայումս Օրենբուրգում գազը կրկին արժե 3200 ռուբլի, որը սակայն 50 դոլար է: Ըստ համաձայնագրում առկա բանաձեւի, ՀՀ-ին մատակարարվող գազի 1000 խմ-ը ռուբլու արժեզրկումից հետո պետք է արժենար ոչ թե 165 դոլար, ինչպես հիմա է, այլ մոտ 110 դոլար: ՀՀ էներգետիկայի նախարարությունից այս խնդրի հետ կապված հարցին ի պատասխան հայտնեցին հետեւյալը. «Հայաստանին մատակարարվող գազի սակագինը այս տարվա համար արդեն իսկ նվազել է 189-ից 165 դոլարի: Ինչ վերաբերում է հետոյին, այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031