Լրահոս
Օրվա լրահոսը

Լողանալու հերթեր՝ Գյումրու բարեգործական բաղնիքում

Դեկտեմբեր 17,2015 19:01

Գյումրու սոցիալապես խիստ անապահով մարդկանց հիգիենան ապահովելու նպատակով դեռեւս անցած տարի Գյումրու ավագանին  գումար հատկացրեց՝ նրանց կտրոններ տրամադրելու ու անվճար բաղնիք ուղարկելու համար: Բանն այն է, որ հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներից շատերն ապրում են կոմունալ պայմաններից զուրկ տնակներում ու չեն կարողանում լուծել այս հարցը:

11349931_697393063739875_1383611661_n

 

Այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ իր կատարած գործերը թվարկելիս՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձավ նաեւ սոցիալական բաղնիքի թեմային: «Սոցիալական աջակցության հետ կապված ասեմ, որ շատ մեծ թվով մարդկանց մենք 10 հազար դրամներ ենք տալիս, ամեն մի ավագանու նիստի ժամանակ, երեւի, տվել ենք 100-ից ավելի մարդկանց օգնություններ: Իհարկե, ինձ համար ցանկալի չէ, բայց ստիպված ենք տալու, որովհետեւ ստանում ենք 200-300 դիմում ամեն ամիս: Ուրեմն ստեղծել ենք սոցիալական բաղնիք, գիտեք, էնտեղ խիստ անապահով մարդիկ են գնում: Սկզբում, ճիշտն ասած, քիչ էր քանակությունը, բայց հետագայում կարողացանք ավելացնել, եւ էսօր  ոնց որ թե քանակությունը շատ մեծ է, երեւի շաբաթ-կիրակի օրերին հարյուր մարդիկ գալիս են լողանում, նույնիսկ ընտանիքներով: Փորձում ենք դա շարունակել 2006 թվականին», -ասաց քաղաքապետը:

Գյումրու բարեգործական բաղնիքի լուսանկարները` Asparez.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031