Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թուրքիան մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի ՀՕՊ ուժերը միավորելու առնչությամբ. Hurriyet

Դեկտեմբեր 25,2015 19:40

Թուրքիայի կառավարությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միջոցները միավորելու մասին համաձայնագրի  եւ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարության առնչությամբ, թե «հրադադար այլեւս չունենք, սա պատերազմ է»:

«Hurriyet Dail News»-ի փոխանցմամբ՝ թուրք մի պաշտոնյա, որը խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, թե Ռուսաստանն ու Հայաստանը պետք ձեռնպահ մնան գործողություններից, որոնք վտանգում են տարածաշրջանային անվտանգությանը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ Երեւանի վերաբերմունքը տարածաշրջանում բախումների վտանգը կավելացնի:

Պաշտոնյան հայտնել է, որ Անկարան կողմ է շարունակելու Կովկասում լավ հարաբերություններին հարեւանների հետ:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին, թուրք պաշտոնյան ասել է. «Սա ցույց է տալիս, որ մարտերի վտանգն ավելանում է: Մենք շարունակում ենք կողմ լինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031